211652_close_icon
views-count13988 դիտում article-date 18:52 07-04-2020

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 2019 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքների քննումն իրականացնում է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը: 2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կիրառել այն: Նույն օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշում է կայացնում մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին: Հաշվետվությունը հրապարակվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա: Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 09.04.2019թ. թիվ 378-Ա որոշումը՝ հաշվետվությունը ներկայացվել է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնավարման օրվանից սկսած մինչև 31.12.2019թ.: Հաշվետվության մանրամասն հնարավոր է ծանոթանալ էլեկտրոնային կայքի հետևյալ հղմամբ՝ http://gnumner.am/website/images/original/e13b8815.pdf 1. 2019 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է մասնակիցներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու 226 ընթացակարգ, որից՝ • թվով 118 ընթացակարգ բավարարվել է (այդ թվում՝ մասնակի), որի արդյունքում թվով 125 մասնակից ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, • թվով 70 ընթացակարգ մերժվել է, • թվով 10 ընթացակարգ կասեցվել է՝ հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա, • թվով 28 ընթացակարգ գտնվում է քննության փուլում, • թվով 3 նախաձեռված ընթացակարգ փոխանցվել է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանին (հիմք՝ ամենամյա արձակուրդ): 2. 2019 թվականին ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից ստացվել է 130 բողոք, որից՝ • 35 բողոք վերադարձվել է, որից՝ 11 բողոք շտկվել և կրկին ներկայացվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձին: 2.1 Թվով 106 բողոք ընդունվել է վարույթ, որից` • թվով 29 բողոք բավարարվել է, • թվով 45 բողոք մերժվել է, • թվով 16 բողոք բավարարվել է մասնակի, • թվով 11 բողոք գտնվում է քննության փուլում, • թվով 5 վարույթ ընդունված բողոք փոխանցվել է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանին (հիմք՝ ամենամյա արձակուրդ): 3. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կայացված որոշումների դեմ ներկայացվել են թվով 42 հայցադիմում, որոնցով համապատասխանաբար ներկայացվել են հայցադիմումների պատասխաններ: Դատական գործերի շրջանակներում առկա է Դատարանի կողմից կայացված 1 (մեկ) դատական ակտ՝ ի օգուտ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի: Մնացած դատական գործերը գտնվում են քննության փուլում: 4. Օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացվել պատվիրատուների կողմից Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի իրավապարտադիր որոշումների կատարման և կատարման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նկատմամբ: 5. Ապահովվել և իրականացվել են բողոքների, մասնակիցներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգերի վերաբերյալ հայտարարությունների, նիստերի ժամանակացույցերի, Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումների, շահերի բախման բացակայության վերաբերյալ հայտարարությունների՝ օրենքով սահմանված կարգով տեղեկագրում հրապարակումները: 6. Սահմանված կարգով ընդունվել են Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից վարույթ ընդունված յուրաքանչյուր բողոքով, մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված յուրաքանչյուր ընթացակարգով քարտուղար նշանակելու մասին հրամաններ: 7. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի անունից տարբեր պետական մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել են գրություններ՝ դիրքորոշումներ, հարցման վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև գործի քննության ընթացքում փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ: 8. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն են ներկայացվել գրություններ: [img]https://st0.shamshyan.com/editor/0510364001586271067823722.jpg[/img]

Նմանատիպ նյութեր