Ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:
Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:Ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ:
Հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է: Բոլոր ուղղություններով 22 արձանագրություն է կազմվել, բողոքարկումներ չեն եղել:
ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը հանձնաժողովին ներկայացրեց հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ:
Պատգամավորները մի շարք հարցեր բարձրացրին, այդ թվում՝ հետհսկողական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին:
ԱՀ ԱԺ լրատվությաան և հանրության հետ կապերի բաժին