13160 դիտում
14:59 16-04-2019
Գրիգոր Ներսիսյանին նշանակել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով, 9-րդ հոդվածի 9-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 8-րդ մասով և 48-րդ հոդվածով՝
Գրիգոր Ներսիսյանին նշանակել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով:
Նիկոլ Փաշինյան
Գրիգոր Ալբերտի Ներսիսյան
1986թ., 31 օգոստոսի, ՀՀ, ք. Երևան
Կրթություն
2000-2002 թթ.- ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, ֆիզմաթ հոսք
2002-2007թթ.– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսահաշվային ֆակուլտետ
2007-2010թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
2018թ.- Դոկտորանտ, իրավաբանական գիտությունների` ԺԲ.00.02 (հանրային իրավունք) մասնագիտությամբ
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, ԺԳ. 00. 02 - Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա, ատենախոսություն «Կրթական համակարգի աշխատողների աշխատանքային շահադրդման սոցիալ-մանկավարժական պայմանները»
Աշխատանքային փորձ
2008-2010 թթ.- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ
2010-2012 թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս (համատեղություն)
2010թ.- «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դասախոս (համատեղություն)
2010-2015 թթ.- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի պետ
2015թ.-2019թթ. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ
2016թ.- մինչ օրս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ (համատեղություն)
2018թ.-«Հանրային ֆինանսների մոնիտորինգ» ՀԿ-ի նախագահ (հասարակական հիմունքներով)
Պետական ծառայության դասային աստիճան
2012թ.- Շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
Դասավանդման փորձ
Տնտեսագիտության տեսություն, ֆինանսական իրավունք, կառավարչական հիմունքներ
Ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանք
Մագիստրոսական թեզերի ղեկավարում
Ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովերի նախագահ
Գիտական աշխատություններ, հոդվածներ
Մի շարք գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
3668 դիտում
10:30 18-07-2020
Տանդեմ. Ինչն է կապում Գևորգ Ներսիսյանին նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ. «Ժամանակ»
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ