Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 7-ին, կազմել է 499.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.06 դրամ (աճել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.92 դրամ (նվազել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.62 դրամ (աճել է 0.04 դրամով)։