211652_close_icon
views-count24880 դիտում article-date 15:40 07-04-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Mercedesը, Mercedes-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող և ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քոչար-Գյուլբենկյան փողոցներ խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 RA 400 համարանիշի և Ford մակնիշի 36 PX 594 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Կարապետ Հովասափյանն ու Մարատ Մկրտչյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել նշված ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակիրների և ինտերնետային կապի համար նախատեսված սյունը, ինչի հետևանքով նշված հատվածում է տեղի է ունեցել էլկտրաէներգիայի անջատում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր