Տոտենհեմը» հայտարարեց, որ Սոնը մեկնում է բանակ՝ ծառայելու
«Տոտենհեմը» հայտարարեց, որ կիսապաշտպան Սոն Հըն Մինը մեկնում ծառայելու բանակում:
Ակումբի հայտարարությունում նշված է, որ Սոնը Հարավային Կորեայի զորքերում մեկ ամիս կանցկացնի: Սոնը հայրենիք էր վերադարձել մարտի վերջին և այժմ գտնվում է պարտադիր կարանտինում:
Սոնը Լոնդոն կվերադառնա մայիսին, երբ զորահավաքն ավարտվի: Հաղորդվում է, որ կորեացին մշտապես կապի մեջ է թիմի բժշկական անձնակազմի հետ, որպեսզի ավարտի ապաքինման կուրստ՝ փետրվարին ստացած ձեռքի կոտրվածքից հետո: