211652_close_icon
views-count3407 դիտում article-date 17:12 06-04-2020

Երկրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ավարտվել էր...Սպարտակ Ղարաբաղցյան

ԱՍԱՏՈՒՐԸ/ ...Երկրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ավարտվել էր, բայց քեռի Ասատուրը դեռ զինվորական գիմնաստյորկա էր հագնում, կաշվե լայն գոտին մինչև վերջ ձգած մեջքին; Թվում էր, նրա հյուծված, ոսկրոտ մարմինը գոտին է պահում, ու թե հանկարծ արձակվի, Ասատուրը փուլ կգա; Նրա տան բակում ոչ շան բուն, ոչ էլ շուն կար կապած, բայց քեռի Ասատուրին ՇՈՒՆ ՊԱՀՈՂ ԱՍՏՈՒՐ էին ասում. երևի մյուս՞ պոլսահայ ԱՍՏՈՒՐԻՑ տարբերելու?..Երևի; Շուն պահող Ասատուրը քաղաքի գոր ծարաններից մեկում պահակ էր աշխատում; Պահեստամասեր էր արտադրում գործարանը, խիստ գաղտնի պահեստամասեր, և այդ հատուկ նշանակության գործարանի գիշերային, վտանգավոր հսկողությունը վստահված էր Ասատուրին; Ձեռքն ու Խիղճը մաքուր մարդ էր, էնքան խղճով, որ գործատեղ տարած աղքատիկ օրապահիկը կիսում էր տարածքում թափառող շների հետ, ու կարճ ժամանակ անց, թափառական շներից մի քանիսը դարձան պահակատան հավատարիմ բարեկամները; Նրանց ահից էր երևի, որ գիշերները խաղաղ ու անփորձանք էին անցնում... Լուսադեմին քեռի Ասատուրը պահակակետը հանձնում էր փոխարինման եկած ընկերոջն ու մանր-մանր քայլելով վերադառնում տուն; Պահակատան հավատարիմ շները նրան ուղեկցում էին ամբողջ ճանապարհին; Գուցե տեսնողները հենց դրա համար էլ ,,ՇՈՒՆ ՊԱՀ ՈՂ,, անունը կպցրին?.... Գուցե... Քեռի Ասատուրը թաղում լավ սնխչու համբավ ուներ, ում մի բան պատահեր, ուղիղ նրա մոտ էին տանում... Մի անգամ, հարևաններից մեկը դուրս ընկած ուսը տեղը գցելու համար մի երեքանոց էր մեկնել նրան; .-Ամոթ է, հարևան մարդիկ ենք,-նեղվել է Ասատուր ն ու ետ հրել մեկնած թղթադրամը; Այն օրերին երեք ռուբլին քիչ փող չէր, բայց այն օրերին փողից, դրամից ավելի թանկ բան կար՞ ՀԱՐևԱՆՈՒԹՅՈՒՆԸ,,,, Թաղեցիք լսեին, իմանային, ինչ? կասեին,,, .. ... Այդ օրը մեր թաղում անսովոր աշխուժություն էր. Ասատուրենց տուն գնացող-եկող ոտքը շատացել էր; . . -Հո բան չի պատահել? Ասատուրին, -անհանգստացել է թաղը; ---ՉԷԷԷԷԷԷ , Ասոյիս ախպերն է գտնվել,- ուրախ-ուրախ պատասխանել է քեռի Ասատուրի կինը; Թաղը զարմացել է, Ասատուրը եղբայր ունի?... -ՀԱԱԱ, ու նի, Ասոյիս հալալ-զուլալ կեսն է... զույգ եղբայրներ են եղել; Պատերազմի տարիներին Ասատուրի հալալ-զուլալ կեսը գերի էր ընկել, հետո փախել գերությունից, խառնվել Ֆրանսիաի պարտիզաններին ու..... Նրա անունը երկար ժամանակ գրանցվել է անհայտ կորածների ցանկում; - .-Որտեղից?, Ամերիկայից է գալիս,- հետաքրքրվել է թաղեցին. Չէ, ասում են Ֆրանսիայից ... Ասոյի բախտն էլ բերեց, Ամերիկայում ախպեր ունի.--- --Ֆրանսիա ,- ուղղել է քեռի Ասատուրի կինը;, ---Ինչ տարբերություն,- Թաղեցու համար ամերիկան էլ ֆրանսիան էլ մեկ էր, Սովետից դուրս նրա համար ամեն ինչ ԱՄԵՐԻԿԱ էր... Թաղն անհամբեր սպասում էր Ասատուրի եղբորը; Ասատուրենց տան բակը թեև միշ տ հավաք ու մաքուր էր, բայց այս առիթով հատուկ մաքրողներ էին բերել, նույնիսկ տան հարող փողոցն էլ տեղ-տեղ ասֆալտով կարկատեցին; Հարևանները սև գառ էին բերել, կապել թթենու շվաքին ու մսավաճառ Վահանին խնդրել, որ ներս մտնելիս Ասատուրի եղբոր ոտքերի տակ մորթի; Վերջապես Ասատուրի գտնված եղբայրը եկավ, ֆրանսուհի կնոջ հետ; Բակի երկայնքով գցված հյուրասիրության ճոխ սեղանին թաղեցիներից ով ինչ կարողացել, բերել էր, որ Նախ ԱՍԱՏՈՒՐԸ չնեղվի, հետո էլ ԹԱՂԸ ամոթով չմնա; Լավ առիթ էր, քեռի Ասատուրի արած լավությունների տակից դուրս գալու համար... Հետաքրքությունն այնքան մեծ էր, որ թաղեցիներից մեկը ասաց..... ..--Սովորական, ձեր նման մարդ ա էլի, ինչ եք խառնվել... Մարդ չեք տեսել?.... - Տեսլ ենք, հո չտես չենք?- նեղսրտած հակադար ձել է մեկ որիշը ու շարունակել,- Ասում են Ասոյի հալալ-զուլալ կեսն է, դե Ամերիկայի պահած Ասոյին էլ տես, Սովետի պահած Ասոյին էլ... Իրոք, հյուծված, զինվորական գիմնաստյորկայից անբաժան քեռի Ասատուրի կողքին խնամված ու շիկ հագնված եղբայրը ֆրանսուհի կնոջ հետ, ասես ուրիիիիիշ, այլ մոլորակից էին եկել... Ոտատակ չընկնելու համար հասակակիցներիս հետ թառել էինք թթենու ճյուղերին ու վերևից ավելի լավ էր երևում Շուն պահող Ասատուրի ու նրա կես, հալալ-զուլալ եղբոր տարբերությունը... Մեզ հետ թթենու ճյուղերին թառած Վարդոն, որը մի քանի տարով մեծ էր մեզանից ու դեմքին արդեն աղվամազեր կար, ուրշ աչքերով էր նայում, Վարդոյի երազանքը Ասատուրի եղբոր թանկարժեք կոստյումն էր ու տարիքը շպարի տակ թաքցրած նրա ֆրանսուհի կինը... 6.04. 2020. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր