211652_close_icon
views-count622 դիտում article-date 12:24 06-04-2020

ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. _ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, _ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար), _ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն, _ կոնտակտային հեռախոսահամար: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր