6680 դիտում
17:55 03-04-2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ. ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [b][email protected][/b] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
_ կոնտակտային հեռախոսահամար:
Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:
Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:
Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
622 դիտում
12:24 06-04-2020
ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին
4443 դիտում
15:49 22-04-2020
Ապրիլի 30-ը 2019թ. ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
478 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
709 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am