Նովոսիբիրսկի բնակիչը սպանել է աղմկող հարեւաններին
ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի Բարաբինսկ քաղաքում բնակիչներից մեկը հրացանով կրակել է աղմկող հարեւանների վրա:
Վերջիններիս տանը 11 հոգի հավաքվել եւ անընդհատ աղմկել: Տղամարդը նրանց խնդրել է չխաթարել իր անդորրը, սակայն երիտասարդները վիճաբանություն են հրահրել:
Տղամարդը վերցրել է հրացանը եւ կրակ բացել, ինչի հետեւանքով երկու երիտասարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել:
Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: