Սախալինում արջը հարձակվել է անտառապահի վրա. տղամարդը հասցրել է կրակել հրացանից
ՌԴ Սախալինում արջը հարձակվել է անտառապահի վրա: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Գիշատիչը հարձակվել է անտառապահի վրա շաբաթ երեկոյան՝ արգելոցի տարածքում:
Պաշտպանվելով արջից՝ տղամարդը հասցրել է կրակել հրացանից, սակայն արջը հասցրել է ծանր մարմնական վնասվածքներ է հասցնել տղամարդուն:
Վերջինս ձեռքերի և ոտքերի բաց վերքերով, գանգուղեղային տրավմայով, ներքին օրգանների վնասվածքներով և շոկային վիճակում կարողացել է իր կվադրացիկլով հասնել մոտակա բնակելի տարածք, որտեղ բնակիչները շտապօգնություն են ահազանգել:
Տուժածն այս պահին արդեն վիրահատվել է Սմիրնիխովսկի բժշկական կենտրոնում, սակայն նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: