211652_close_icon
views-count7786 դիտում article-date 18:13 16-08-2014

Մեղրիում որդին հորը պատկանող ՏՕԶ հրացանից անզգուշաբար կրակել է իր վրա

Ոստիկանության Կենտրոնականի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել օգոստոսի 13-ին թիվ 1 համալսարանական հիվքանդանոցից ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ ձախ նախաբազկի ստորին երրորդի պատռած-թափանցող վերքախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիրիկ Օհանյանը, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց տան հողամասում վայր ընկնելու հետեւանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական եւ Մեղրիի բաժինների ծառայողների ստացված օպերատիվ տվյալների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Լ. Օհանյանը խոստովանել է, որ վնասվածքն ստացել է օգոստոսի 11-ին Մեղրի քաղաքում իր հոր՝ Հարություն Օհանյանին պատկանող ՏՕԶ-16 տիպի հրացանով իր կողմից անզգուշաբար կրակելու հետեւանքով: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին:

Նմանատիպ նյութեր