211652_close_icon
views-count10796 դիտում article-date 22:27 04-04-2020

Տիգրան Ավինյանը պատասխանել է փոքրիկ Սոնային

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Սոնա անունով փոքրիկ աղջկա նամակին: Սոնան իր նամակում գրել է. «Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանը այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ, խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհը չփակեն»: Տիգրան Ավինյանը պատասխանել է. «Սիրելի՛ Սոնա, Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին: Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ: Հավատա՝ բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են: Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում: Առո՛ղջ եղիր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր