Աշոտ Խաչատրյան. Հայաստանում իմբիրի գինը հասել է 15-20 հազար դրամի ընդամենը մի տեսանյութի շնորհիվ
Աշոտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում իմբիրի գինը հասել ա 15-20 հազար դրամի: Իսկ գիտե՞ք ինչի շնորհիվ:
Ամենայն հավանականությամբ ընդամենը մի տեսանյութի շնորհիվ: Էդ տեսանյութի, առանց չափազանցնելու՝ 100-ավոր օրինակները կգտնեք Յութուբում, ֆեյսբուքում, ձեր մեսինջերներում ու ամենուրեք:
Տեսանյութի մեջ մի կրասնոդարցի պսեվդո-բժիշկ լեկցիայի ժամանակ ասում ա, որ իմբիրը բուժում ա կորոնավիրուսը: Վերջ:
Հայաստանում տեսանյութը տարածվել ա նաև մի քանի՝ ֆեյսբուքի կապույտ պծիչկա ունեցող «աստղ»-ի շնորհիվ, երևի ժողովրդական արտիստ են բան, մի խոսքով՝ մշակութային էլիտա:
Աշխարհը մասոնները չեն կառավարում, աշխարհը դեբիլներն են կառավարում»: