211652_close_icon
views-count3867 դիտում article-date 21:30 04-04-2020

Ստյոպա Սաֆարյան. Քաղավիացիայի վարչությունն էլ արժանի է նկատողության

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանը, նրա պետական գերատեսչությունները ամենատարբեր բնագավառներում անդամակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների, անդամակցության, միացման փաստաթղթերով սահմանվում են երկրի/նրանց ստանձնած պարտավորությունները։ Դրանք չկատարելու կամ թերի կատարելու համար, որպես կանոն, երկիրը կանոնավոր զեկույցներով տեղեկացվում է մշտադիտարկման արդյունքների մասին։ Տվյալ գերատեսչությանը պատժելու մեխանիզմներից են պատժամիջոցների սահմանումը, ծայրահեղ քայլը անդամակցության դադարեցումն է, որն այդպես հեշտ ու արագ չի լինում։ Մինչ դա տեղի է ունենում տևական պրոցես, որտեղ երկիրը/կառույցը հիմնավորում է, թե պարտավորությունների չկատարման պատճառները որոնք են, և այսպես շարունակ։ Ես ամենևին տեղյակ չեմ քաղաքացիական ավիացիայի ոլորտին, բայց վստահ եմ, որ համապատասխան միջազգային կազմակերպությանը քաղավիացիայի վարչության անդամակցելու տրամաբանությունը չի կարող էապես տարբերվել այդ ընդհանուր տրամաբանությունից։ Ակնհայտ է, որ այդ միջազգային կառույցը ինչ-որ զեկույց է պատրաստել, որտեղ, բացառված չէ, որ ոլորտի հետ կապված խնդիրներ կան։ Հուսամ, առաջիկայում կիմանանք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, ով է դրանց չլուծելու պատասխանատուն։ Սակայն, զավեշտալի է, որ մինչ կխոսեին ոլորտի պրոֆեսիոնալները, կհրապարակվեր բուն զեկույցը, համաճարակաբանից ու կորոնավիրուսագետից սահուն ավիափորձագետ դարձած "ընդդիմությունը", "ընդդիմադիր մամուլը" աշխարհացունց եզրակացություններ արեց, թե Քաղաքացիական ավիացիայի վարչությանը ․․․զրկել են լիցենզիայից։ Չեմ կարող ասել, թե ինչ աստիճանի անլրջություն է մտածելը, որ Հայաստանի որևէ պետական մարմնի լիցենզիա տրամադրում է ինչ-որ միջազգային կազմակերպություն։ Նման բան չի կարող լինել, որովհետև դա խստիվ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար իրավունքներից մեկը՝ ինքնիշխանությունը, որը հենց նախատեսում է, որ պետությունն ինքն է նման ինքնիշխան որոշումներ կայացնում՝ սահմանում իր պետական մարմինների լիազորությունները, իրավասությունները, նրան տալիս կամ նրանից վերցնում դրանք։ Կրկնեմ, միջազգային կառույցը ծայրահեղ դեպքում կարող է դադարեցնել անդամակցություն։ Ու ահա Հայաստանում գիտելիքների մակարդակը՝ նախկին իշխանություններից մինչև նրանց սատարող ԶԼՄ-ներ, որ առանց աչք թարթելու կարող են ոչ միայն զեկույցն առանց կարդալու մեկնաբանել, այլև անհեթեթ եզրակացություններ կատարել ու դրանք հրամցնել հանրությանը․․․ Լրացում․ Քաղավիացիայի վարչությունն էլ արժանի է նկատողության, որ երեկվանից մինչև այժմ հոդաբաշխ բացատրություն չի տվել առնվազն տարածված ապատեղեկավտվության՝ "լիցենզիայի զրկելու" լուրը չհերքելու, ավելին՝ զեկույցի մասին նախնական պարզաբանումներ չներկայացնելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր