230283 դիտում
17:51 04-04-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը 10 հազ. վոլտ հզորության էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները մեծ դժվարությամբ Զովունի գյուղի 2-րդ փողոցի 2 տան դիմաց գտնվող էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի և համայնքայիյն ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկանների այսքան մեծ խմբերի ժամանման պատճառը եղել է այն, որպեսզի մահացածի հարազատներն ու ընկերները չմտնեն էլեկտրաենթակայան՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտակյքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
08:27 03-07-2024
«Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
25606 դիտում
23:40 14-09-2024
SHAMSHYAN.com-ի երկրորդ յութուբյան ալիքն արդեն 100 000 բաժանորդ ունի