211652_close_icon
views-count55694 դիտում article-date 14:45 04-04-2020

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. ճիվաղը բռնություն է կիրառել 63-ամյա կնոջ նկատմամբ և հափշտակել ոսկյա զարդեր և գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 222։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել Բրյուսովի փողոցի սեփակա տներից մեկը և դանակի սպառնալիքով կապել տանտիրուհուն՝ 63-ամյա Մ.-ին, բռնություն կիրառել նրա նկատմամբ, ապա հափշտակել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել տուժածի հարազատի կողմից, և դեպքի վահր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Խեդոյանի, քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժի պետ Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Հարությունյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ստահակին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր