211652_close_icon
views-count75254 դիտում article-date 11:27 06-08-2019

Ավազակային հարձակում Կոտայքի մարզում․ տականքը բռնություն է կիրառել տարեց կնոջ նկատմամբ և տանից հափշտակել ոսկյա զարդեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 36 տուն և բռնություն կիրառել տանտիրուհու՝ 72-ամյա Նորա Ստեփանյանի նկատմամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշտակել ոսկյա զարդեր, գումար և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհուն Աբովյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպեր գծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը, իսկ քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ տան տիրուհին աչքի մասում վնասվածք է ստացել տուն ներս մտած այդ տականքի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր