211652_close_icon
views-count23141 դիտում article-date 11:29 04-04-2020

Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի

Հայաստանում ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 736 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: [b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ [/b]

Նմանատիպ նյութեր