211652_close_icon
views-count491 դիտում article-date 21:56 03-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նանսենի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 2-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր