211652_close_icon
views-count16095 դիտում article-date 15:30 03-04-2020

Երկրում ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է` յութուբյան կեղծ ալիքները. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է համացանցում տարածվող կեղծ լուրերի միջոցով մարդկանց վարկաբեկող նյութերին, դրանց հետևում կանգնած անձանց նպատակներին և դրանց վրա ծախսվող մեծ ռեսուրսներին։ «Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի աշխատանք չկա, ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է, որ այդպես գնա, չի էլ կանգնելու։ Դրանք յութուբյան բացված կեղծ ալիքներն են»,- ասել է նա։ Մարուքյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով նյութեր են պատրաստում և փչացնում, վարկաբեկում ու վնաս են հասցնում այս կամ այն քաղաքական, հասարակական գործչին, այդ թվում՝ հայտնի երգիչների ու հանրային գործիչքների և այլն: «Այդ Յութուբի ալիքները մեր մոնիտորինգի տակ են։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ երբեք քննադատական նյութեր չկան այնտեղ։ Միայն տեսնում ենք մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց»,-նշել է Մարուքյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր