Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպանություն գործել. Tert.am
Սոթք գյուղում 12-ամյա երեխան ինքանսպանություն է գործել: Դեպքի վերաբերյալ [url=https://www.tert.am/am/news/2020/04/03/suicide/3253961]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:
«Մեկնած օպերատիվ-քննչական խմբին Սոթք գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: