211652_close_icon
views-count929 դիտում article-date 14:17 03-04-2020

Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կոչ է անում մասնավոր հատվածում տարածքների վարձատուներին և վարձակալներին, որոնց բիզնես գործունեությունն արգելված է, փոխադարձաբար հաշվի առնել կորուստները և համաձայնության գալ նվազագույն կորուստներով: «[url=https://armenpress.am/arm/news/1011063.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունը արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար: «Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե վարձակալը, թե վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և կրած կորուստները և հնարավորությունները»,-ասաց Խաչատրյանը: Նա նկատեց՝ այս հարցում կառավարությունը շատ չի կարող միջամտել: Սակայն իրենք հուսով են և կոչ են արել, որ այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, հաշվի առնի: Նախարարը նկատեց՝ կան երկկողմանի ֆինանսական դժվարություններ: «Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր