4331 դիտում
12:38 03-04-2020
Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ
Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հանրային կապերի ու տեղեկատվության բաժնից, «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։
«Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում»,-նշում են Շիրակի մարզպետարանից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
319 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ
460 դիտում
14:47 02-05-2024
Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը
352 դիտում
14:32 02-05-2024
Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան