6804 դիտում
10:47 03-04-2020
Մեր քաղաքացիներն էլ պետք է, վերջապես, լրջանան և փոխեն իրենց վարքը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ երեկ առավոտյան հայտարարվեց, որ նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանում վարակի տարածումն արագացել է: Ինձ թվում է՝ իրատեսական է այն կանխատեսումը, որ մի քանի օրից վարակվածների քանակը կհասնի մոտ երկու հազարի: Այս պայմաններում չեմ կարծում, որ իմաստ կունենա ամեն դեպքի «ծագումնաբանությունը» հետազոտելու: Երբ դա մի Էջմիածին էր և մի հարսանիք, կարելի էր մանրամասնորեն հետևել «վարսավիր-ոսկերիչ-բարեկամներ» շղթային՝ իր ճյուղավորումներով: Երբ կա մի քանի տասնյակ օջախ, դրա վրա, կարծում եմ, ժամանակ և ռեսուրսներ չարժե ծախսել:
Փոխարենը պետությունը պետք է կենտրոնանա արտակարգ դրության ռեժիմի խախտումները բացառելու վրա: Գուցե սահմանի ավելի խիստ պատիժներ այն քաղաքացիների համար, որոնք առանց ծայրահեղ անհրաժեշտության հայտնվում են փողոցում, ուժեղացնի վերահսկողությունը աշխատող հիմնարկներում: Եվ, ինչպես գրել էի նախորդ հրապարակման մեջ, սահմանի պարետային ժամ: Տրամաբանությունը պարզ է. 2 հազար նոր մահճակալ մեր առողջապահական համակարգը կարող է ստեղծել, 4 կամ 8 հազար՝ դժվարությամբ եմ պատկերացնում: Եթե նույնիսկ դա հնարավոր է՝ բուժօգնության որակն այս պարագայում կընկնի:
Հատկապես պետք է խիստ լինել նրանց նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, փորձում են օրենք խախտել և «իրենց գործերն առաջ քցել»՝ սկսած գներ բարձրացնելուց, հարկեր չվճարելուց՝ վերջացրած ապօրինի շինարարություն նախաձեռնելով: Այդպիսիներին, կարծում եմ, պետք է պատասխանատվության ենթարկել տվյալ իրավախախտման համար նախատեսված պատժի առավելագույն չափով:
Մեր քաղաքացիներն էլ պետք է, վերջապես, լրջանան և փոխեն իրենց վարքը: Երիտասարդները, որոնք այժմ «անիմաստ լռվում են» փողոցում, պետք է հասկանան այդ «խիզախության» և տարեց ու հիվանդ մարդկանց մահվան միջև ուղիղ պատճառահետևանքային կապը: Եվ հակառակը՝ ով հիմա տանն է նստում, նա ոչ վախկոտ է, ոչ թույլ է, ոչ էլ՝ ծույլ: Իր մեկուսանալով և տարածման շղթային չմասնակցելով, նա ուղղակի կյանք է փրկում՝ առանց չափազանցության:
Մտավորականները, բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն, նույնպես, հավանաբար, պիտի կատարեն իրենց գործառույթը: Պարտադիր չէ, որ ինչ-որ «քաջալերող խոսքեր» ասվեն, մարդիկ կարող են գործել իրենց մասնագիտության շրջանակներում և օն-լայն հարթակում: Ինձ շատ է ոգևորում, օրինակ, որ Սմբատ Գոգյանն այս օրերին «աշխատում է» ոչ թե որպես ԲՈԿ-ի նախագահ, այլ՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Այն հանգամանքը, որ մաթեմատիկան շատ գեղեցիկ գիտություն է, ինձ, օրինակ, «դուխ է տալիս»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
936 դիտում
13:21 19-03-2015
Ռուսաստանը կոնֆլիկտ չի փնտրում, սակայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պետք է փոխեն իրենց վերաբերմունքը. Անատոլի Անտոնով
Այս բաժնից
985 դիտում
08:11 12-11-2024
Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
931 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
835 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»