211652_close_icon
views-count58034 դիտում article-date 21:34 02-04-2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,- ասված է խոսնակի գրառման մեջ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 6-րդ դեպքն է: Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր