211652_close_icon
views-count10579 դիտում article-date 23:14 02-04-2020

«Ուրալյան ավիաուղիներ»-ը ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, կարող են ապրիլի 3-ին Երևանից մեկնել Սոչի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից։ «Հայաստանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել «Ուրալյան ավիաուղիներ»-ի Երևան-Սոչի չվերթից, որը լինելու է ապրիլի 3-ին: Չվերթի համարն է SVR2762, իսկ տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության www.uralairlines.ru կայքում: Դեսպանատունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին վերադառնալ ՌԴ և օգտվել այս հնարավորությունից, անկախ նրանից, թե որ քաղաքում են ապրում, որովհետև այս պահին այլ չվերթեր չեն ծրագրվում»,- նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի մարտի 30-ի որոշման համաձայն` Ռուսաստան վերադարձած բոլոր անձինք ժամանման պահից սկսած` 14 օրով մեկուսացվելու են և կլինեն բժշկական հսկողության տակ։

Նմանատիպ նյութեր