81763 դիտում
19:00 02-04-2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկներն ասում էին. «Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչների անակնկալը մեզ էլ ավելի ոգևորեց»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին իրենց օգնությունն են ցուցաբերել։
«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Այսօր՝ ապրիլի 2-ին, հերթական մարդասիրական օգնությունը ցուցաբերվեց մեզ՝ բժիշկներիս, և դա քննիչների կողմից էր։ Ճիշտն ասած, երբ հայտնեցին, որ քննիչներ են ժամանել, մի քիչ մտավախություն ապրեցինք, սակայն հետո պարզ դարձավ, որ նրանք իրենց աջակցությունն էին հայտնում մեզ՝ բժիշկներիս՝ մեզ փոխանցելով առաջին անհրաժեշտության պարագաներ։
Այսօր քննիչների այս քայլով հիշեցինք 2016 թվականի ապրիլյան այս օրը, երբ ողջ հայությունը՝ զինվոր ու բժիշկ, շինարար և ուղղակի՝ հասարակ քաղաքացի, մեկ բռունցք դարձած՝ պայքարում էին ազերի բաշիբոզուկների դեմ։
Նմանատիպ նյութեր
2524 դիտում
14:04 31-08-2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի
1058 դիտում
15:19 10-09-2019
Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 2 մանկական բաժանմունքները վերակահավորվել են
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ