211652_close_icon
views-count19561 դիտում article-date 12:29 02-04-2020

Սերժ Սարգսյանը լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չորս տարի առաջ այս օրը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ցնցեցին ողջ հայությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց: Ցավոք, բոլորին համախմբել էր լայնածավալ պատերազմի վերահաս վտանգը: Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները: Չորս ծանր, լավատեսական լուրերի սպասումներով լի օր, որ հետո պիտի կոչվեր քառօրյա պատերազմ կամ ռազմական մասնագետների բնորոշմամբ` լայնածավալ ռազմական գործողություն: Այս իրավիճակում ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի: Նա ավելի քան լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, գիտեր հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր