733 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան
Ես զարմանում եմ, թե ընդիմությանը ոնց մինչև այսօր չի հաջողվել լուծել մեր երկրի առջև դրված գլխավոր խնդիրը՝ իշխանափոխության հարցը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Գիտեմ, իհարկե, պատճառներն արտաքին ուժերի այսպես շատ համառ աջակցությունն այս իշխանություններին, որովհետև այս հենց այսպիսի իշխանություններ Հայաստանը 300-400 տարին մեկ կարող է ունենալ այն իշխանությունը, որը ամեն ինչ անում է ընդդեմ սեփական շահերի, ընդդեմ սեփական ժողովրդի, ընդդեմ սեփական անվտանգության, այդպիսի իշխանություն չեք գտնի աշխարհում»,- նշել է նա:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ հիմա ՀՀ բանակի կերպափոխման փուլում է, Արտակ Զաքարյանն ասաց. «Ինձ համար հասկանալի է՝ ինչ է նշանակում զինված ուժերի զարգացում, արդիականացում: Իսկ կերպափոխումը տրանսֆորմացիան է, տրանսֆորմացվում են քաղաքական համակարգերը, տեխնոլոգիական մեխանիզմները, տրանսֆորմացիա մեր բանակը չի կարող ունենալ, որովհետև բանակները չեն տրանսֆորմացվում։
Բանակը կարող է զարգանալ, արդիականանա, իր հմտությունները, կարողությունները մեծացնի՝ օդում, ծովում, ցամաքում, բայց տրանսֆորմացիա հասկացությունը շատ կասկածելի է: Իրենց տրանսֆորմացիան հետևյալն է լինելու, որ բանակը դառնալու է աշխատավարձ ստանալու տեղ, հենց պատերազմ է, բանակը փախչում է: Այդպես չի կարող լինել»:
«Մենք շատ ավելի լավ ընդդիմություն կլինեինք, եթե նորմալ իշխանություն ունենայինք, բայց աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ մի ժամանակ հետո դառնում աննորմալ:
Մեր բանակի մեջ այսօր կա և վրեժ, և ցասում, և հաղթանակները վերականգնելու մղում, ցանկություն, երազանք: Սա, ես կարծում եմ՝ մի օր իրականություն դառնալու է, մեզ ուղղակի պետք է նորից ուժերս հավաքել, ոտքի կանգնել, հասկանալ՝ ինչ է կատարվում նոր աշխարհում, հասկանալ որտեղ են մեր բարեկամները, որտեղ են մեր իրական թշնամիները, նորից կարողանալ ամրացնել Հայաստանը, նորից կարողանալ միջազգային օրակարգ բերել արցախցիների վերադարձի հարցը, անվտանգության հետ միասին: Իսկ դրա համար հավատացեք մեր ժողովուրդը շատ խելացի, շատ բեղուն աշխատող և իր նպատակների հետևից գնացող ժողովուրդ է, ուղղակի այս անգամ սխալվեց և մոլորվեց, խաբվեց, շատ դաժան ձևով խաբվեց, հատկապես նրանց կողմից, ում ամենաշատը հավատաց»,-ասել է Զաքարյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
418 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
628 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
712 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան