211652_close_icon
views-count13428 դիտում article-date 22:31 30-03-2020

Էս է, ուզում ես առ, չես ուզում, մի առ. Սպարտակ Ղարաբաղցյան

Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է. ԲԻՃԸ /Մեր թաղն ավելի շատ չգրված օրենքներով էր ապրում և որքան էլ զարմանալի էր, չգրված օրենքների երդվեալ պահապանները ՕՐԵՆՔԻ մարդիկ էին՞ ԹԱՂԱՅԻՆԸ, ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ, Ֆ ԻՆ ԲԱԺՆԻ ներկայացուցիչը; Ամիսը մեկ Թաղայինը գալիս էր բաստուրմաջի Հակոբից ;կահա գործ Դերոյից ,կոշկակար Մխոյից, դերձակ Հակոբից իր սահմանած հարկը, տուրքը առնում; Հետո, իբր վերևներին գոհացնելու, վերևինների աչքը քաղցր պահելու պատրվակով , ամիսը մեկ ,, բարձրացնում էր տուրքի չափերը; Նույնը ֆին բաժնի աշխատողն էր անում; Լույսի մարդն էլ գալիս էր ու իբր լավություն, հաշվիչների ցուցմունքները ետ պտտելով իր հասանելիքն էր առնում; Էս ամեն ինչը տեսնելով, մեր թաղեցի Վահեն, որ Բեյրութից էր ներգաղթել , ասել է. ,,ՍՈՎԵՏՈՒՄ առանց գողնալու անհնար է ապրել...,, ........Խանութպան Աբոն էլ իր հերթին էր գողանում, բայց դե փորձեիր ծպտուն հանել, կասեր. ;;,,-Էս է, ուզում ես առ, չես ուզում , մի առ...,, Մի օր էլ, թաղեցիներից մեկը փորձում է բարեկամաբար հասկացնել Աբոյին, Ասում է. ,, -Ախր Աբո ջան, ամոթ է, լավ բան չես անում,,,, Հորդ գներ ն ես դրել...,, , ,-Ում գները?,- իբր չհասկանալով հարցնում է Աբոն...,, ,, -Հորդ,-շեշտված պատասխանում է հաճախորդը; Աբոն մի պահ լռում է; Պատճառը, երևի ներս մտած նոր հաճախորդն էր, որն ակամայից պիտի դառնար երկխոսության վկան ու մասնակիցը; , ,-Ես ոչ հեր եմ տեսել, ոչ էլ մեր,- արհարհական պատասխանում է Աբոն ու փորձում թաքնվել վաճառասեղանի ետևում; ,,Հա, դու ՔՐԻՍՏՈՍԻ պես սուրբ ես,, ...... .-ՔՐԻՍՏՈՍԸ գոնե մայր ուներ,,- երկխոսոությանը փորձում է խառնվել ներս մտած հաճախորդը, երկար ժամանակ զսպված դժգոհությունը դուրս շպրտելու առիթը բաց չթող նելով; ,, -ԵՍ ԲԻՃ եմ, պրծանք... ,-հաղթվածի պես գրեթե բղավեց Աբոն, ու քիչ դադարից հետո ավելացրեց, - Ինձ մանկատանը ԲԻՃ ԱԲՈ էին ասում, դուք էլ ասեք, հանգստացեք...,, Արդեն Աբոյի ձայնի մեջ անսովոր տխրություն կար, չապրված մանկություն, մայրական գորովանքի , հայրական խրատ-ապտակի պակաս, դատարկություն, որը ոչ մի կուտակած հարստությամբ չես լցնի, .. ,, - Մենք էլ ենք որբա նոցում մեծացել, մենք էլ են բիճ?,,- տխուր հարցրեց հաճախորդը; ..-Եղբորս, քրոջս Լենինականի որբանոցից ամերիկացիները տարան, ինձ թողեցին, հիվանդ էի...,, շարունակեց մյուսը; Աբոն նայեց հոգնած, ժամանակից շուտ ծերացած մարդուն ու պատասխանն ասես նրա դեմքին կարդալով ասաց. ,,- Քեզ տանեին ինչ անեին, գլխներին խաթա սարքեին?... Գիտես քրոջդ, եղբորդ սիրուն աչքերի համար տարան?.... Ամերիկայի դարդ ու ցավը կտրվել էր?... ,,-Աբոն մի պահ լռեց. երևի հիշեց, թե ինչպես էին իրենց որբան ոցում էլ ամերիկա գնացողներին ջոկում տկարներից, հիվանդներից, ու տխուր եզրակացրեց,- ԱՄԵՐԻԿԱՆ հենցընենց որբին հաց չի տա...,, ,,.......,, _ Դու որ որբանոցում ես եղել?,,-հարցն Աբոյին էր ուղղված;, ,, -Ինչ տարբերո ւթյուն, ՈՐԲԱՆՈՑԸ որտեղ էլ լինի, ՈՐԲԱՆՈՑ է մնում; -տխուր ասաց Աբոն ; Ասես ուրիշ մարդ էր դարձել.... Թվում էր, երեք կորսված հարազատներ են գտել միմեանց, նույն ճակատագրի, նույն բախտի, նույն հոր ու մորից ծնված,,, Աբոն ասես ամաչեց աչքաբաց լինելու համար ՈՐԲԱՆՈՑՈՒՄ ստացած ,,ԲԻՃ,, մականունից ու մեղավորի պես ասաց. , ,-Ախր էս անտերների,- ցույց տալով խանութի ապրանքները,- որ իրանց գնով ծախեմ, բա ՖԻՆ-ԲԱԺՆԻ բերանը ոնց եմ փակելու?....,, 30. 03. 2020. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր