5014 դիտում
12:48 30-03-2020
Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան
Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են զինծառայության՝ ստուգումից հետո: Այս մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ տոնոյանը:
«Մենք խնդիրներ չունենք»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով մեկուսացումից դուրս եկածներին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, և նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ: Նրանք որևէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, «դուրս ենք գրում», գնում են տուն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ շատերի 14 օրվա ժամկետը մոտ օրերս լրանում է և կունենանք էլի բուժվածներ:
Այս պահին բուժվածների թիվը 30 է:
Նմանատիպ նյութեր
11911 դիտում
09:38 25-03-2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից. ՀՀ վարչապետ
3556 դիտում
21:39 01-04-2020
Գարայը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս եկել ինքնամեկուսացումից
Այս բաժնից
619 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
478 դիտում
17:04 01-05-2024
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան