Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆրանսահայ գործիչ Պատրիկ Դևեջյանի [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/29/1151106/]մահվան[/url] կապակցությամբ։
«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:
Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է Փաշինյանը։