3149 դիտում
16:20 29-03-2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր։
Տոլմաջյանը «Թվիթեր»-ի իր [url=https://twitter.com/tolmajian?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1244175086489415681&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1010433.html]միկրոբլոգում [/url]գրել է.
«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
13:08 30-03-2020
Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
1685 դիտում
12:37 30-03-2020
Վեհափառ Հայրապետը ցավակցագիր է ուղարկել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
658 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
802 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
793 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան