211652_close_icon
views-count12259 դիտում article-date 21:28 28-03-2020

Նիկոլ Փաշինյան. Քիչ առաջ խոսել եմ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Ռուսաստանը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և դա որոշակի անհանգստություններ է առաջացրել Հայաստանում, այդ թվում բիզնես շրջանակներում։ «Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի եւ Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետեւ այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այդ փաստը հաստատվեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան, եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407-ի: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր