12809 դիտում
22:37 28-03-2020
Ստյոպա Սաֆարյան. Երբ դուրս ես գալիս տանից, ամենևին էլ տպավորություն չունես, թե խիստ արտակարգ դրություն է
Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չեմ հասկանում, թե մեր ժողովրդ մի հատվածն ինչու է այսպես առանձնակի դաժան վերաբերվում ինքն իրեն։ Երբ դուրս ես գալիս տանից, ամկենևին էլ տպավորություն չունես, թե խիստ արտակարգ դրություն է։
Տաքսու վարորդը պատմում էր, որ կանչ ստացավ մասիվի հանրակացարաններից։ Գնացել էր ու չորս հոգի իջել էին՝ ախպերս մեզ տար Ջրվեժ ռեստորան։ Վարորդը հարցրել էր՝ իսկ տեղյակ եք, որ 1 հոգուց ավել չեմ կարող տեղափոխել․․․ Վեջները չի։
Խանութ գնումների գնալիս նկատեցի՝ կրպակներում թաղի տաղամարդիկ քիթ քթի հավաքված նարդի են խաղում ու այսպես էլ ապրում ենք։ Ու ամեն օր զարմանում, որ կորոնավիրուսով վարակված 30-40 մարդու լուր է լսում։
Ինչո՞ւ եք ջուրը գցում էս ամբողջը։ Եթե շփվելու ու ապրելու եք նախկինի նման, եկեք որոշում ընդունենք, որ ոչ մի արտակարգ դրություն էլ պետք չէ, իշխանություններից չենք պահանջելու, որ բոլոր հիվանեդների մասին հոգ տանեն, ինչպես Իտալիայում, Իսպանիայում․․․
Մի՞թե դժվար է մեկ ամիս դիմանալ ու այս ամենը վերահսկողության տակ առնել․․․
Շատ շատ տխուր է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
10:10 16-05-2017
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը. Ստյոպա Սաֆարյան. «Ժամանակ»
2192 դիտում
18:42 02-06-2017
Միացյալ Նահանգները նահանջում է գլոբալ առաջնորդությունից. Ստյոպա Սաֆարյան
Այս բաժնից
691 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
538 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1063 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ