5252 դիտում
22:02 28-03-2020
Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը
31.03.2020թ. նախատեսված Արցախի համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում մարտի 28-ին տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունն առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի նույն օրը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն»։
Հիշեցնենք, որ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Սպառնալիքները հնչեցվում են շարքային աշխատողների կողմից, որոնք նշում են տարբեր պետական կառույցների ղեկավարների անուններ: Մասնավորապես, հաճախ տալիս են ոմն Ժամհարյան Արթուրի անունը: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի տնտեսությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում է ծանրագույն դրության մեջ եւ իշխանությունները ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցները բիզնեսին օգնելու նպատակով:
Կոչ ենք անում՝ բոլոր այն պետաշխատողներին, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, նման հակաօրինական ծառայություններ են մատուցում նախկին վարչապետին, զերց մնալ նման արատավոր գորցիքակազմի կիրառումից:
Զգուշացնում եմ, որ բոլոր այս կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջեւ՝ օրենքի ողջ խստությամբ:
Վստահեցնում եմ ՝ Ձեր ջանքերը ապարդյուն են եւ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակների հնարավորությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում ձեր պարտությունը: Չափերը մի անցեք:
Ես համոզված եմ ՝ ժողովուրդը կատարելու է իր արդար ընտրությունը»:
Նմանատիպ նյութեր
609 դիտում
18:56 01-09-2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը
957 դիտում
19:42 01-09-2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը
Այս բաժնից
898 դիտում
09:24 20-05-2024
Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը
2086 դիտում
08:29 20-05-2024
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են
1453 դիտում
00:01 20-05-2024
Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի ուղղաթիռի հավանական տեղանքը