Արսեն Թորոսյանը չի բացառել, որ կարանտինը կարող է երկարաձգվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով:
Ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին` Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսների բռնկման դեմ պայքարի համար ձեռնարկվող գործողությունները:
«Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել եւ երկարաձգվել եւս 7 օրով»,- հավելել է նախարարը: