211652_close_icon
views-count4002 դիտում article-date 14:49 28-03-2020

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Լոնդոն մեկնած պատվիրակության բոլոր անդամները բժիշկների հսկողության տակ են

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,-ասված է գրառման մեջ: Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն էր մեկնել՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Նմանատիպ նյութեր