Գագիկ Բեգլարյանին ներկայացրած մեղադրանքը շատ թույլ է. Հրանտ Անանյան. Aravot.am
«Գագիկ Բեգլարյանի համար անակնկալ էր այս գործով իբրեւ մեղադրյալ ներգրավվելը»,- [url=https://www.aravot.am/2020/03/26/1102458/?fbclid=IwAR0uMheFcnk87bmm4h6Cu3hu39ccYm3EJzYJpNUUfzC6LzZGJoFpS6tG49w]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը: Հիշեցնենք, օրերս ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել`տեղեկացնելով, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Քրեական գործը վերաբերում է ավագանու «ապօրինի որոշմանը», որի հիման վրա 2008 թվականի դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացին:
Սույն գործով Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, քանի որ, իբր. «2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք:
Գագիկ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Իսկ բուն մեղադրանքի մասով, պաշտպան Հրանտ Անանյանը հստակեցնում է` ՀՀ կառավարության կողմից դեռևս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքային, որպես ոչ բնակելի հասարակական տարածք և 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի փոխել, այլ փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել: Սա, ըստ պաշտպանի, որևէ իրավական հետևանք չի առաջացրել, սակայն եթե անգամ առաջացներ անօրինականության տար այդտեղ չկա:
Հրանտ Անանյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա էլ`վիճելի մանկապարտեզին, որը եղել է առանձին ինքնուրույն կազմակերպություն, տվյալ տարածքը չի պատկանել, ոչ էլ իրավական հիմք է եղել այն մանկապարտեզի կողմից օգտագործելու համար:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/26/1102458/?fbclid=IwAR0uMheFcnk87bmm4h6Cu3hu39ccYm3EJzYJpNUUfzC6LzZGJoFpS6tG49w]այստեղ[/url]