5339 դիտում
16:33 27-03-2020
Պետական աջակցություն 3 մոդելի «խելացի» անասնաշենք կառուցելու համար
Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պետականաջակցությանծրագրովնախատեսվածէ 3 մոդել: Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը.
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլնփոխհատուցում է պետությունը:
2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, որից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ:
3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, իսկ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ:
Ծրագրովնախատեսվում են արտոնություններ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: Արտոնյալ խմբերի համար պետության կողմից փոխհատուցումը կազմում է.1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ, 3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ:
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50%-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող անասնաբուծության վարման վերաբերյալ 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։
Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում է ներկայացրել 231 տնտեսվարող, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանգրեր:
Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում`https://mineconomy.am/page/1342 հղումով կամ զանգահարել 011-52-37-78, 011-52-46-10 հեռախոսհամարներով:
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
15:06 17-06-2019
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1480 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
2114 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր