2030 դիտում
13:49 27-03-2020
Երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Հարավկովկասյան երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/1010252.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն: Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 հիվանդ: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:
Նմանատիպ նյութեր
30394 դիտում
11:52 16-04-2020
Թե ինչպես են ՀՀ քաղաքացիները «պահպանում» սոցիալական հեռավորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1243 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1126 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ