9012 դիտում
15:15 27-03-2020
Գազպրոմ Արմենիան մինչև ապրիլի 14-ը չի դադարեցնի սպառման դիմաց չվճարած բաժանորդների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։ «Ա
Ստորև ներկայացնում ենք ընկերության տարածած հայտարարությունը․
«Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որումսս, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900 հազար դրամ»:
Նմանատիպ նյութեր
44475 դիտում
19:10 22-04-2020
Մարտի ամսին էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները ևս 3 օր չվճարելու դեպքում ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն. ՀԷՑ
4957 դիտում
09:22 14-11-2017
«Գազպրոմ Արմենիան» անջատել է մի քանի դպրոցների գազամատակարարումը. «Ժողովուրդ»
918 դիտում
15:27 22-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց չվճարած հարկերի դիմաց հաշվարկվող տույժի չափը նվազեցնելու նախագիծը
Այս բաժնից
880 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
502 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
733 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել