211652_close_icon
views-count29265 դիտում article-date 11:46 27-03-2020

Եղեգնաձորում բարի ավանդույթները շարունակվում են. անհատ ձեռներեցը 1 շաբաթ շարունակ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հաց է մատակարարելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես տեղեկանում ենք Եղեգնաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, Եղեգնաձորում շարունակվում են բարի ավանդույթները՝ ի շահ սոցիալապես անապահով ընտանիքների։ Հայաստանում գործող արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ Եղեգնաձոր համայնքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Մարտիկ Խաչատրյանը 1 շաբաթ շարունակ տաք հաց կառաքի համայնքի անապահով, միայնակ, կենսաթոշակառու, հաշմանդամ, տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչներին: Այդ մարդասիրական քայլը նա բացատրեց նաև նրանով, որ ուզում է, որպեսզի եղեգնաձորցիները չխախտեն արտակարգ դրության պայմանները, որն ուժի մեջ է լինելու մինչև մարտի 31-ը և այդկերպ նաև զերծ մնան կորոնավիրուսով վարակվելուց։ Հավելեց, որ այսօրվանից հաց կառաքի նաև Գլաձոր համայնք։ Շնորհակալություն ենք հայտնում և բարձր գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ համայնքի բնակիչներին աջակցելու գործընթացում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր