211652_close_icon
views-count18367 դիտում article-date 09:09 27-03-2020

Աննախադեպ՝ Հայաստանի համար. Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել

Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ոստիկանության բաժնի պետի եւ բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ: Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին: Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգեւորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր