3174 դիտում
09:13 27-03-2020
Ով է ԿԲ նախագահի՝ իշխանության կողմից առաջադրված թեկնածուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։
Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, և իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն։ Իսկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ այդ հարցը կքննարկվի արդեն մարտի 31-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում։
Հավելենք, որ տևական ժամանակ խոսք էր գնում, թե ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, և այլ թեկնածու է ի հայտ եկել: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաև ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
08:15 27-01-2024
ՔՊ-ի կողմից առաջադրված ԲԴԽ թեկնածուն ինչպես է ազատվել բանակից. աղմկահարույց հետաքննություն․ «Ժողովուրդ»
5705 դիտում
18:51 28-11-2018
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն հանկարծամահ է եղել. Tert.am
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը