5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են բուժկանխարգելիչ միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: 
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

