4824 դիտում
13:54 26-03-2020
ՊԵԿ-ը պետք է եռակի խիստ լինի․ հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի․ վարչապետ
Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր ունենք․ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:
«Այս առումով ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են փոխանցվում, որ ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան ակտիվացել է․ համարում են, որ ճգնաժամային իրավիճակ է, և մեծ ուշադրություն չեն դարձնի: Նա նշեց, որ ճիշտ հակառակը՝ հիմա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի:
Վարչապետն ասաց, որ ակնկալում է, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ, խանութներ չեն աշխատում և այս գործողության հասցեատերերը շատ ավելի քիչ են: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, ոչ մի արդարացում չկա»,- ասաց նա և նկատեց, որ այսօր խանութների շրջանառությունն էականորեն աճել է:
Նա կարևորեց, որ չպետք է թույլ տալ, որ տխրահռչակ սովորություններն ակտիվանան: «ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ արձագանքեց, որ ամբողջ ծավալով աշխատում են:
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
17:08 15-08-2024
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
3332 դիտում
15:36 09-01-2020
Քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ տեսաձայնագրել ՀԴՄ կտրոն չտվողին, որը կունենա հետեւանքներ. Փաշինյան
81996 դիտում
14:23 23-05-2018
Վահրամ Բաղդասարյանի խնամու սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս. Meganews.am
Այս բաժնից
1564 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ