211652_close_icon
views-count10664 դիտում article-date 13:01 26-03-2020

Բերման է ենթարկվել 60 վարորդ. կազմվել է 286 արձանագրություն. ոստիկանապետը՝ արտակարգ դրության պահանջները խախտելու մասին

Ոստիկանությունն այսօր առավոտվա դրությամբ 286 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել, բերման է ենթարկվել 60 քաղաքացի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: «Բացի այդ 655 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավել ուղևորով, որոնց զգուշացվել է, իսկ 9 ավտոմեքենայի վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղևոր ունենալու համար կազմվել են արձանագրություններ՝ համապատասխան հոդվածներով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր