Մարտի 27-ից Ռուսաստանը կդադարեցնի կանոնավոր և չարտերային միջազգային օդային հաղորդակցությունը:
Այս մասին տեղեկացնում է Tass գործակալությունը՝ հղում անելով կառավարության լրատվական ծառայությանը:
«Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ:
Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ: